Ինչպես է ստացվում, որ մեկ աշխատող ունեցող ընկերությունները միլիոնավոր դրամների գործարքներ են կնքում․ Ա․ Մանուկյանը ներկայացնում է «2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիթորինգի արդյունքները»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր «2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիթորինգի արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ, ներկայացնելով 2017-2018 թթ պաշտպանական ոլորտի  գնումների և մոնիթորինգի արդյունքներն առանձնացրեց այն կազմակերպությունների անունները, որոնք գնումների առումով համարվում են ռիսկային։ 

«Օրինակ՝ «Էյ ԴԻ Էյ ԹեՔ» ՍՊԸ-ն անշարժ գույք է կառուցում 43 մլն 180 հզ․ դրամով` ունենալով մեկ աշխատող։ ՔԵՅ-ՔԵՅ ԷՖ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ-ն մեկ աշխատող է հայտարաարգրել, թեև հանդերձանք է մատակարարում և՛ ԱԱԾ-ին, և՛ ԱՆ ՔԿՀ-ներին, և՛ քննչական կոմիտեին և այլ կառույցների»,-ասաց տնտեսագետը՝ ներկայացնելով ևս նմանատիպ այլ ընկերություններ, որոնք ունեն մեկ աշխատող, բայց կնքում են միլիոնավոր դրամների գործարքներ։ 

Արտակ Մանուկյանը ներկայացրեց նաև Պաշտպանության նախարարության  կողմից իրականացված ծախսերը, քանի որ այս ոլորտի գնումները, սովորաբար, ամենաշատն են լինում իրենց ծավալներով։

Տնտեսագետը նշեց, որ այդ գնումների ուսումնասիրությունը ցույց է տալիս որոշակի շեղումներ, որոնք հստակ երևում են, երբ համադրվում են գնումների պլանն ու իրական կատարված ծախսերը։

Խոսելով ՊՆ-ի խոշորացված ծախսերի մասին՝ Արտակ Մանուկյանն առանձնացրեց ՊՆ-ի կատարած ծախսերի չափը․ « 12․3 մլրդ դրամ հատկացվել է, օրինակ,  վառելիքին, 10․4 մլրդ դրամ սննդին, որոնց ավելանում են այլ ծախսեր՝ կազմելով 42 մլրդ դրամ»։

Մանրամասները՝ տեսանյութում: