Վարչապետն առաջարկում է տեսախցիկների ներքո բանակցել արտադրողների հետ

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

Գործադիրն այսօր հավանություն տվեց «Սաթենկար» ընկերությանը 3 տարով հարկային արտոնություն տալու մասին հարցին։

Նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս ընկերությունը կատարելու է 286  միլիոն դրամի ներդրում և ստեղծելու է ավելի քան 24 աշխատատեղ։

«Ընկերությունը զբաղվելու է տրիկոտաժի արտադրությամբ, արդեն ստեղծված է 16 աշխատատեղ, որոնց թիվը կավելանա հարկային արտոնություն տրամադրելու պարագայում»,- ասաց նախարարը։

«Զինվորների ներքնաշորերի հետ կապված խնդիր կա։ Պաշտպանության նախարարությունը այս խնդրով զբաղվել է և որոշում է կայացվել հարցի լուծման համար այս ոլորտ ներգրավվել տեքստիլ ոլորտի արտադրողների»,- նախարարին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ քանի որ նախկինում հայտարարված մրցույթներում արձանագրվել են խախտումներ, ուստի որոշել են, որ կհրավիրեն բոլոր արտադրողներին և բոլորի ներկայությամբ տեսախցիկների ներքո տեղի կունենան բանակցություններ արտադրողների հետ։