2018թ. հունվարին առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը հունիսին զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել. ՀՔԱՎ

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

2018թ. հունվարին հոգեկան առողջության խնդիրներով ու գիշերամիզությամբ զորակոչված և զորակոչի հաջորդ օրվանից իսկ հարբուխի, ապա՝ թոքաբորբի պատճառով հոսպիտալացված Ս. Ք.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել:

Ս. Ք.-ի քրոջ ահազանգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարին դիմել է դեռևս 2018 թ. մարտի 29-ին, երբ զինծառայողը Ստեփանակերտի հոսպիտալում, ապա Ստեփանակերտի հոգեբուժարանում արդեն երկու անգամ ինքնավնասում էր կատարել և տեղափոխվել Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Քույրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել էր, որ եղբոր բոլոր առողջական խնդիրները ակնհայտ են եղել զորակոչին նախորդած հետազոտությունների ժամանակ, սակայն դրանք հաշվի չեն առնվել, և որ այդ պահին նա հոգեկան ծանր վիճակում է գտնում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այն ժամանակ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին էր դիմել զինծառայողի առողջական խնդիրների բացահայտմանն ուղղված հետազոտություններ իրականացնելու և նրա՝ զինծառայությանը պիտանիության օրինականությունը վերանայելու հարցով: Ինչպես նաև տեղեկատվություն էր պահանջել արդեն իսկ կատարված հետազոտությունների ու դրանց արդյունքների մասին:

Պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը  գրությանն արձագանքել էր գրեթե 2 ամիս անց՝ 2018 թ. մայիսի 23-ին, և բարձրացված հարցերի մասին կցկտուր տեղեկություններ էր տրամադրել: