Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի նկատմամբ սահմանվել է տնային կալանք

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

Իզմիրի ծանր հանցանագործությունների դատարանը ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն տնային կալանք սահմանելու որոշում է կայացրել. փոխանցում է ermenihaber-ը: 

Վերջինիս սպառնում է 35 տարվա ազատազրկում։ Նա մեղադրվում է «լրտեսության», ինչպես նաև «գյուլենական համայնքի» և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապ ունենալու մեջ։

Մի քանի օր առաջ՝ հուլիսի 18-ին,  նույն Իզմիրի դատարանը որոշում էր կայացրել երկարաձգել Բրանսոնի կալանավորման ժամկետը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ-ում։

Մեղադրյալի  փաստաբանը Բրանսոնի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացնել, որտեղ դատարանի ուշադրությունն էր հրավիրել Բրանսոնի առողջական վիճակի վրա։ Դատարանը, հաշվի առնելով ներկայացված հանգամանքները,  որոշել է մինչև դատավարության ավարտը տնային կալանք սահմանել Բրանսոնի նկատմամբ։ 

Թուրքական դատարանի որոշումը գոհունակությամբ է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Ողջունում ենք Բրանսոնի նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշումը, սակայն դա բավարար չէ։ Առ այսօր Բրանսոնի դեմ որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել։ Թուրք պաշտոնյաներին կոչ ենք անում այս գործը անհապաղ լուծել արդար կերպով»,-ասել է Պոմպեոն։