Ստամբուլում գործող «Տնտեսության և արտաքին քաղաքականության ուսումնասիրություների կենտրոնի» ռազմական փորձագետ Ջան Քասափօղլուն անդրադարձել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը. փոխանցում է ermenihaber-ը: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կայքում հրապարակված «Թուրքիա-Ադրբեջան. Պաշտպանական համագործակցությունից ռազմական դաշինք» վերնագրով հոդվածում փորձագետը նշում է, որ ռեալպոլիտիկի կանոններով հնարավոր չէ բացատրել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ամրությունը: Նրա բնորոշմամբ՝ թուրք-ադրբեջանական եղբայրական կապերը վերաճել են ռազմական դաշինքի, որը …