2018 թ.-ին ընտանեկան բռնությունների աճ է նկատվել

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։

Ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ընտանեկան բռնությունների աճ. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է նման 258 քրեական գործ՝ նախորդ տարվա 215-ի դիմաց։ 258 քրեական գործից 11-ը քննվել է՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։

Այսպես՝ 258 քրեական գործերից

127-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
34-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը, 
6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված՝ ազատությունից ապօրինի զրկելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն, 
2-ական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,
1-ական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն, ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված՝ որդեգրման գաղտնիքը հրապարակելուն կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելուն կամ հարկադրելուն և այլն:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 5-ը եղել են մոր, 10-ը՝ հոր, 2-ը` խորթ հոր, 5-ը՝ եղբոր/քրոջ, 23-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 99-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 4-ը՝ թոռան, 4-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:

Դիտարկվող ժամանակահատվածում որպես տուժող ճանաչվել է 249 անձ, որոնցից 12-ը՝ մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14 տարեկան, 16-ը՝ 14-16 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան, 94-ը՝ 18-35 տարեկան, 122-ը՝ 35 տարեկանից բարձր:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 31 քրեական գործ` 31 անձի վերաբերյալ: