ԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ինչը ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու համար լավ հարթակ կարող  է հանդիսանալ

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց ՀՀ ԱԺ հրավերով Երևանում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահ դոկտոր Հ.Մահյուդինի ղեկավարած պատվիրակությանը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում դոկտոր Մահյուդինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գոհունակություն՝ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումների համար։ Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահը տեղեկացրեց, որ խորապես ազդված է Ցեղասպանության թանգարան այցելությունից և կարևորեց բոլոր երկրների համատեղ ջանքերը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համար։

Կողմերն, անդրադառնալով երկու ժողովուրդների միջև բազմադարյա պատմական առնչություններին, վստահություն հայտնեցին, որ դրանք լավ նախադրյալ են հանդիսացել հայ-ինդոնեզական միջպետական վերընթաց զարգացող հարաբերությունների համար։ Եկուստեք կարևորելով երկու երկրների միջև արդյունավետ միջխորհրդարանական կապերը, ինչպես նաև երկու խորհրդարաններում գործող բաերակության խմբերի համագործակցությունը՝ հույս հայտնեցին, որ ակտիվ  շփումները կտարածվեն և աստիճանաբար կընդգրկեն նաև բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում նաև երկու երկրների գործարարների միջև առավել արդյունավետ գործակցությունը, առևտրա-տնտեսական ցուցանիշների բարելավումը։

Գործարար շփումների խրախուսման համատեքստում, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի մրցակցային առավելությունները, տարբեր տարածաշրջանային և միջազգային ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության շնորհիվ ստեղծված հնարավորությունները, ինչը ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու համար լավ հարթակ կարող  է հանդիսանալ։

Կողմերն իրենց գոհունակությունն արտահայտեցին միջազգային կառուցների շրջանակում  արդյունավետ համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։

Շնորհակալություն հայտելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ինդոնեզիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ԱԳ նախարարի տեղակալ Ա․ Պապիկյանը ներկայացրեց խնդրի կարգավորման վերաբերյալ Հայստանի մոտեցումները, անընդունելի և վտանգավոր համարելով հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու  փորձերը։ Ինդոնեզական կողմն, իր հերթին ևս, կարևորեց հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների միջոցով։