Քաղաքական հալածանք չէի ասի՝ հետապնդում. Վարդան Բոստանջյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու կարիք չկար»,- վստահ է ծառուկյանական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա՜ «կարիք չկար կալանավորել, թեկուզ հենց պայմանավորված էն հանգամանքով, որ գտնվելով հանրապետությունից դուրս ինքը ներկայացավ, և բացի էդ էլ, ինքը ելույթ ունեցավ, ասեց՝ որտե՞ղ պետք է փախչի»։

Պատգամավորն անկաշկանդ է այն տեսակետում, որ նախկին նախագահի հանդեպ տեղի ունեցածն ամենևին էլ դատական իշխանության անկախություն չի նշանակում։

«Էթիկայից ելնելով պետք է ես ասեմ, ոչ էդպիսի բան չկա, բայց իրականում իրավունք ունես մտածելու, որ հրահանգ է կատարվել»,- ասում է «Ծառուկյան» խմբակցության անդամը։

Այսօր նրան մտահոգում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ Արցախի ոտքի տակից հող է փախել։ Պարոն Բոստանջյանը հասկանում է, որ «Մարտի 1»-ը պետք է բացահայտվի և մեղավորներն էլ պիտի պատասխան տան։ «Բայց բոլոր պարագաներում մենք կարող ենք դա անել այնպես, որ հանկարծ մեր հակամարտող կողմերը, թշնամիներն ուրախանալու բան չունենան»,- հույս ունի Վարդան Բոստանջյանը։

Պատգամավորը չի բացառում, որ արցախցիների արժանապատվությունը կարող է խոցվել այն փաստից, որ Հայաստանում ձերբակալվել է իրենց Ազգային հերոսը։ Նա կասկածներ ունի նաև, որ երկրորդ նախագահի հանդեպ քննչական ծառայությունը ազնիվ չի եղել։ «Բոլոր դեպքերում տհաճ բան է տեղի ունեցել, եթե հրավիրվում է վկա ու անմիջապես ներկայացվում է մեղադրանք, հիմա ոնց կուզենան լսողները թող հասկանան»,- համարձակորեն պնդում է նա։

Տեղի ունեցածը նա չի շտապի անվանել քաղաքական հալածանք․ «Հալածանք չասենք, հետապնդում»։

Որտե՞ղ է հետապնդումը, եթե գործը հարուցված է «Մարտի 1»-ի սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ «Գուցե այդպես է,-չի բացառում պատգամավորը,- բայց այդ դեպքում կալանավորելը պարտադիր չէր»։

«Եթե կալանավորումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում էստեղ, էն էլ հանրապետության նախագահի կտրվածքով, ուրեմն կարող ես մտածել՝ արդյոք սա հետապնդում չէ՞»,- չի նահանջում պարոն Բոստանջյանը։

«Ծառուկյան» խմբակցությունն առայժմ որևէ հայտարարություն չի ընդունել երկրորդ նախագահի կալանավորելու առնչությամբ։ Պարոն Բոստանջյանը չի բացառում, որ դաշինքն առաջիկայում կհավաքվի և կքննարկի իր վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ։

Մհեր Արշակյան