«Փորձելով պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին՝ իրականում փորձում են իրենք իրենց պաշտպանել»․ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Factor.am-ի հետ զրույցում «հուսահատ փորձ» է անվանում «Մարտի 1-ի» առթիվ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ հնչող մեղադրանքները, որոնցով, ըստ Մուսինյանի, փորձ է արվում արդարադատության ձեռքից ինչ-որ կերպ փրկել Ռոբերտ Քոչարյանին։

Նա նույն համատեքստում է դիտարկում փորձերը՝ ինչ- որ կերպ մեղքի բաժին առանձնացնել ընդդիմության համար։ «Վերջին 10 տարիներին իշխող ռեժիմը ապօրինի դատապարտելով մեր հարյուրավոր ընկերների, որևէ մեղադրանք չկարողացավ առաջադրել։ Սա պետք է դիտել քաղաքական որոշ ուժերի կողմից մի հուսահատ փորձ՝ իրենց վրայից շեղելու «Մարտի 1»-ի պատասխանատվությունը»,- նշեց Տեր-Պետրոսյանի խոսնակը։

Ինչ վերաբերում է 2008 թ-ի հանրահավահաքներում ու «Իմ քայլը» շարժման ժամանակ հնչած կարգախոսների հռետորաբանության տարբերությանը, երբ 2008-ին խոսք չէր գնում «սիրո և հանդուրժողականության» մասին, հակառակը հնչում էին կոշտ գնահատականներ, Արման Մուսինյանը կարծում է, որ դա անգամ բարոյական պատասխանատվության առիթ չէ Տեր-Պետրոսյանի համար։ «Չկա կարգախոսների տարբերություն, կա օրինականության և հակաօրինականության խնդիր։ 2008 թ-ից սկսած ընդդիմությունը օրենքի դաշտից դուրս որևէ քայլ չի արել։ 2008 թ-ին գործող իշխանությունն ամբողջությամբ դուրս է եկել օրինականության դաշտից և հիմա մեղադրվում է ոչ թե հռետորաբանության համար, այլ օրենքի դաշտից դուրս գալու՝ մասնավորապես՝ Սահմանադրական կարգը տապալելու համար, որը քրեական հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով։ Այնպես որ, հռետորաբանությունները կարող են լինել խիստ, կարող են լինել փափուկ, բայց էդտեղ օրինականության հետ խնդիր չկա։ Դա կեղծ, ներմուծված արգումենտ է»,- պնդեց Մուսինյանը։

Ըստ նրա՝ ՀՀ առաջին նախագահը, առաջնորդելով համաժողովորդական շարժումը, մեկ վայրկայն դուրս չի եղել օրինականության շրջանակներից, իսկ իշխանությունը մեկ վայրկյան չի եղել օրինականության դաշտում։ «Եվ հիմա այդ ժամանակվա իշխանությունը պատասխան է տալիս իր գործողությունների համար»։ Կալանավորված Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ՀՅԴ հայտարարության առթիվ Մուսինյանն ասաց․ «Եթե ես նման հայտարարություն անեի, իմ արժանապատվությունը թույլ չէր տա հաջորդ վայրկյանին մնալ այն կառավարության կազմում, որն, ըստ իս, քաղաքական հետապնդում է իրականացնում»։

Ըստ Մուսինյանի՝ թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի հայտարարությունները պետք է դիտել որպես սարսափի դրսևորում սպասվող բացահայտումից․ «Որովհետև ՀՀԿ-ականները գիտեն, որ իրենք մաս են այդ հանցագործության։ Մասնակցել են ոմանք այդ հանցագործությանը, և հիմա, փորձելով պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, իրականում փորձում են իրենք իրենց պաշտպանել»։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով 1996 թվականի ընտրությունների կեղծման առթիվ Լևոն Տեր- Պետրոսյանի պատասխանատվության մասին։

Մեր հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պատրա՞ստ է պատասխան տալ, Արման Մուսինյանն արձագանքեց․ «Եթե Վազգեն Մանուկյանը նման կարծիք ունի և համարում է, որ դա շատ կարևոր է, 20 տարի ուներ՝ դիմելու պատկան մարմիններին, թակելու բոլոր դռները, հանրահավաքներ անելու, ստիպելու իշխանությանը՝ զբաղվել այդ գործով։ Ավելին, ինքը նման հնարավորություն ունի հիմա։ Նա դա չի արել ու հիմա էլ չի անում մի պարզ պատճառվ, քանի որ ինքն էլ չի հավատում իր տարածած ստին։ Հուսահատ ճիգեր են անում՝ մի վերջին անգամ փորձել հասարակության ուշադրությունը շեղել»։

Մանրամասները դիտեք Արման Մուսինյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան