ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վերոնշյալ հանձնաժողովի, ինչպես նաև Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները: Նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ չնայած երկու երկրների տնտեսական հարաբերությունները աճի միտումներ ունեն, սակայն դեռ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ …