Սահմանի բացման ենթաուղերձն ու սպասվող բուն ուղերձը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բացել Թուրքիայի հետ սահմանը»: «Ալ Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լուրի կամ ավելի ճիշտ խորագրի հավաստիությունը խնդրո առարկա է: Մանավանդ որ սահմանի փակումից ի վեր Երեւանի արտաքին քաղաքականության այս գերակա ուղղությանը վերաբերող խնդրում միշտ ցուցաբերվել է հետեւողականություն` սահմանի փակման ամբողջական պատասխանատվությունը բարդելով Անկարայի ուսերին: Անկարան է, որը պատրվակելով կամ ուղղակի պատճառներից մեկը նկատելով Արցախում հայկական ուժերի ներկայությունը, փակել է Հայաստանի հետ սահմանը: Ո՛չ միայն փակել է, այլ այս մասին նաեւ հայտարարել եւ ավելին` Երեւան-Անկարա հարաբերությունների ձեռնարկման կամ բնականոնացման նախապայմաններից համարել։

Նախապայմանային քաղաքականություն կիրառելու իրողությունը Երեւանի կողմից շարունակվում է մատնացույց լինել միջազգային հանրային կարծիքին եւ միջազգային ընտանիքին ընդհանրապես: Երեւանի ներկայացուցիչները տարբեր առիթներով բազմիցս արտահայտվել են Եւրոպայի վերջին փակ սահմանի մասին:

Լրատվության մեջ փարատվում է այս մասին տարբերություն մտցնելու հավանականությունը, երբ վարչապետը վերահաստատում է, որ «գիտեք` խնդիրն այն է, որ Հայաստանը չի փակել Թուրքիայի հետ սահմանը: Իրականում Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը: Իրականում հայկական կողմից սահմանը բաց է, եւ որոշումը Թուրքիան պետք է կայացնի»:

Տարածաշրջանային ներկա խնդիրներն ու Թուրքիայի ներգրավվածությունը այդ ամենում չեն հուշում, որ Երեւանի հետ հարաբերությունների բնականոնացման կամ սահմանի բացման մասին բանակցություններ ձեռնարկելու հավանականությունները բարձր են: Միանձնյա կառավարման համակարգ օրինականացրած, աշխարհի հետ սպառնալիքներով խոսող եւ ներքին սուր հարցեր դիմագրավող Անկարան գեթ ներկա պահին Երեւանի հետ հարաբերությունների բնականոնացման կամ դիվանագիտական կապերի հաստատման համար բանակցություններ նախաձեռնելու պատճառներ չունի:

Այս բոլորով հանդերձ քաղաքականորեն նպատակահարմար է միջազգային հանրությանն ամեն առիթով շեշտել, որ Երեւանը համաձայն է ձեռնարկելու առանց նախապայմանների հարաբերությունների բնականոնացում: Այստեղ թեեւ միայն սահմանի բացման մասին է խոսքը, սակայն պարզ է, որ սահմանի բացման որոշման հանգելը պետք է դիտարկել դիվանագիտական կապերի հաստատման ընդհանուր համաձայնության շրջագծում:

Եթե ոչ անպայման ներկա պահին, բայց հետագայում պիտի հետեւի հայկական կողմից հայտարարության երկրորդ բաժինը: Հայկական կողմը միջազգային ընտանիքի առաջադրած ծրագրերին ընդառաջ պատրաստ է քայլեր առնելու, հետեւաբար հանգուցալուծման արգելակող կողմն ու ընդառաջող կողմը միեւնույն պահվածքին արժանի չեն: Նման՝ արցախյան հարցի կարգավորման համար որդեգրված դիրքորոշումներին, միջնորդների կոչերին եւ կայացած պայմանավորվածությունները հարգելու եւ ընդհանրապես ցարդ արձանագրվածների առումով համահավասարեցում չպետք է կիրառել կողմերի նկատմամբ:
Պաշտոնական Երեւանը բարձրագույն մակարդակներով եւ տարբեր ուղղություններով սկսել է իր կեցվածքն ու բարձրաձայնումները ավելի շեշտակի կատարել, անուղղակի հասցեներից հետզհետե ավելի ուղղակի հասցեականացումներ փոխանցելով:

Այս հայտարարությունը ունի ենթաուղերձ: Պատասխանատուն Անկարան է՝ սահմանը փակելու, այն փակ պահելու եւ հարաբերությունների բնականոնացումը արգելակելու համար: Անկարայից պետք է ակնկալել քայլ առնելու նոր նախաձեռնություն: Եւ մինչեւ այստեղ, պաշտոնական Երեւանի ցարդ որդեգրած մոտեցման հետեւողականությունը նկատելի է:

Պաշտոնական հայտարարությունների նորովի մոտեցումներն, ու բովանդակային նրբերանգները նկատելով ակնկալվում է ենթաուղերձի ուղղակի բարձրաձայնում` միջազգային ճնշման պահանջ Անկարայի վրա՝ երկիր շրջափակած լինելու փաստի համար։ Համահավասարեցման խաղի կանոնների շրջման հրամայական:

Այդ բարձրաձայնումները թեեւ, ներկա քաղաքական պայմանները նկատի ունենալով, որեւէ առարկայացում չեն գտնելու եւ գեթ ներկա իրավիճակը գնահատելով` բեկումնային նոր պահ չեն ստեղծելու, այնուամենայնիվ, մի առավել եւս կհավելեն միջազգային ընտանիքի նկատմամբ կարծր դիրքորոշումների, սպառնական հայտարարությունների եւ տարբեր ուղղություններով նախապայմանային քաղաքականություն կիրառող Անկարայի ստվար թղթածրարում:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր