Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման հարցեր

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գլխավոր տնօրեն Բեն Բլեքի հետ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները էներգետիկայի, տրանսպորտի, տարանցման, բարձր տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում։

«Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի ռազմավարական դերի վերաբերյալ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդման համատեքստում։ Նշվել է նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկ անվտանգության ապահովումը և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացումը։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ կարևորվել է 2025 թվականին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, որը, ըստ կողմերի, նոր հիմքեր է ստեղծել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար։ Այդ համատեքստում դրական է գնահատվել ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը, որը նախատեսում է համագործակցության խորացում տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտներում։

Բացի այդ, կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին, այդ թվում՝ TRIPP նախագծին, որը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխափան հաղորդակցություն», ասվում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունում։