Վերջին շրջանում գնալով ավելի է թեժանում հայ-ադրբեջանական հակամարտության հռետորաբանությունը: Այլ խոսքով՝ թեև ռազմական լուրջ բախումներ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին չեն եղել (մեկ միջադեպ է գրանցվել հուլիսի 26-ին. Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող), այդուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության կողմերի (մի կողմից՝ Հայաստանի և …

