Ռոբերտ Քոչարյանը շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքը, գործը հասավ Վերաքննիչ դատարան

Լուրեր

25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքն այսօր նրա պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան։ Այս մասին  Factor.am-ին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Վերջինս նշեց, որ, ըստ օրենքի, դատարանը պետք է վարույթ ընդունի պաշտպանների բողոքը և մինչև շաբաթվա վերջ կայացնի բողոքը քննելու վերաբերյալ որոշում։ «Երեկ եմ հանդիպել  Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Հարցաքննվելու, ցուցմունք տալու վերաբերյալ դեռևս որոշում չկա։ Այնպես որ, ակնկալում ենք, որ մինչև շաբաթվա վերջ դատարանի որոշումը պարզ կլինի»,- ասաց պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի ուշ երեկոյան բավարարվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։  ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։

Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ այն բանի համար, որ «նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:

 

Աղավնի Սուքիասյան