Թուրքիան հայտարարել է, որ իր համար անընդունելի են ԱՄՆ-ի կողմից հնչեցվող սպառնալիքները

Լուրեր

23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
23.06.2026 | 13:10
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
23.06.2026 | 13:01
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 30-ին Թուրքիայում տեղի էր ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը ղեկավարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
 5 ու կես ժամ տևած նիստի ընթացքում  քննարկվել են թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին, Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կառույցների դեմ պայքարին առնչվող հարցեր։ Նիստի ավարտին տարածվել է քննարկման արդյունքները ամփոփող գրավոր հայտարարություն, որում նշվել է, որ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի կողմից հնչեցվող սպառնալիքները. փոխանցում է ermenihaber-ը:

Վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաները Թուրքիային սպառնում են պատժամիջոցներով, քանի որ Անկարան առայժմ ազատ չի արձակում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։

Պատժամիջոցներից մեկը  լինելու է այն, որ Վաշինգտոնը կարող է չեղարկել ամերիկյան նոր սերնդի F-35 տիպի ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային։ Կոնգրեսի որոշմամբ՝ առայժմ մատակարարումը ժամանակավորապես սառեցվել է։

Հայտարարության մեջ նշվել է, որ երկկողմ լարված հարաբերությունները կարող են վնաս հասցնել թուրք-ամերիկյան փոխադարձ վստահությանը և ռազմավարական գործընկերությանը։

Միաժամանակ նույն հայտարարության մեջ ողջունվում է Սիրիայի Մանբիչ քաղաքի շուրջ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը, որով Սիրիայի քրդական ուժերը դուրս են գալիս քաղաքից։ Այդ հարցի շուրջ նիստի ընթացքում խոսվել է մի շարք մեխանիզմների մասին, որով  պետք է արագացվի տեղի բնակչության վերադարձը քաղաք։ (Ըստ թուրքական կողմի՝ այն բանից հետո, երբ Սիրիայի քրդերը վերահսկողություն սահմանեցին Մանբիչի նկատմամբ, տեղի բնակչությունը լքել էր իր տները։ Իսկ Մանբիչում շատացել էր քրդերի թիվը)։

Վերահաստատվել է նաև այն  դիրքորոշումը, որ Թուրքիան որդեգրել է «Քուրդիստանի բավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)   և Սիրիայի քրդական ուժերի և գյուլենական համայնքի  նկատմամբ։  Վերջիններս Թուրքիայի կողմից համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։

Նշվել է, որ  վերոնշյալ կառույցների դեմ Թուրքիան շարունակելու է նույն վճռականությամբ պայքարել։ Ընդ որում այդ պայքարը ընթանալու է ինչպես Թուրքիայում , այնպես էլ վերջինիս սահմաններից դուրս։

Աղբյուրը վերջում հիշեցնում է, որ նիստին մասնակցել է Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով նախկինում զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Նիստին մասնակցել է նաև նորանշանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը և ցամաքային ուժերի նորանշանակ հրամանատար Ումիթ Դյունդարը։