Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Հանրապետության Սեյմի 52-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն քվեարկությամբ (435 կողմ) ընդունվեց «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնության 650-ամյա տարեդարձի մասին» վերնագրով բանաձև, որով սահմանվում է, որ 2017 թվականի ընթացքում Լեհաստանի հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագավորի կողմից շնորհված արտոնության 650-ամյակը, որով իրավունք էր տրվել Լվովում հիմնել Հայ Առաքելական եկեղեցու թեմ: …