Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է բացառապես Երևանում. փորձագետ

Լուրեր

19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
Բոլորը

Ուկրաինայի և Հայաստանի միջև 100 տարի առաջ ձևավորված դիվանագիտական հարաբերությունները անցել են բավականին բարդ ճանապարհ, և  չնայած 1918-1920 թթ․  աշխարհաքաղաքական իրողությունների,  կողմերը կարողացան կառուցել երկկողմ հարաբերություններ՝ հիմնված բացառապես երկու պետությունների ազգային  շահի վրա։ Այս մասին AnalitikaUA.net-ին ասաց քաղաքական մեկնաբան և պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը:

Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին՝ փորձագետը նշել է, որ ներուժը շատ մեծ է, և երկկողմ հարաբերությունների նոր օրակարգը պարզապես անհրաժեշտ է: «Այսօր՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի նոր կառավարությունը իր արտաքին քաղաքականությամբ հստակորեն ցույց է տալիս  միջազգային հանրությանը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ամբողջությամբ ինքնուրույն, առանց երրորդ երկրների ազդեցության: Սա լուրջ ազդակ է բոլոր գործընկերներին, այդ թվում Ուկրաինային, որի հետ Հայաստանին կապում են խորը պատմական, մշակութային, գիտական եւ առևտրատնտեսական հարաբերություններ, որի տարածքում ապրում է կես միլիոն ինտեգրված հայկական սփյուռք: Հաշվի առնելով այս բոլոր փաստարկները, ես վստահ եմ, որ նոր օրակարգի ձևավորման կարիք կա՝ կենտրոնացած  բացառապես երկու երկրների ազգային շահերի վրա»:

Անդրադառնալով աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ Դավիթ Դավթյանը նշեց, որ նմանատիպ մասշտաբային միջոցառման կազմակերպումը Հայաստանում՝ բազմաթիվ պետությունների, այդ թվում նաև գերտերությունների ղեկավարների մասնակցությամբ, խոսում է Հայաստանի հանդեպ միջազգային գործընկերների մեծ վստահության, միջազգային և տարածաշրջանային գործընթացներում Հայաստանի աճող դերի մասին։ 

«Երևանի ընտրությունը այս ազդեցիկ քաղաքական և մշակութային միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման համար լավագույն հաստատումն է ժամանակակից համաշխարհային գործընթացներում  Հայաստանի դերի և նշանակության»,- եզրափակեց փորձագետը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2018 թ. լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 100-ամյակը: