Երևանի ավագանի կընտրենք սեպտեմբերի 23-ին
Քաղաքականություն
18.08.2018 | 12:09Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հանձնաժողովի արտահերթ նիստ:
ԿԸՀ-ն նիստի ընթացքում որոշվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը: Այսպիսով, Երևանի բնակիչները քաղաքի ավագանի կընտրեն սեպտեմբերի 23-ին:
Կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է, իսկ ԿԸՀ գրանցման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 3-ին:
Նախընտրական քարոզչությունը կսկսվի սեպտեմբերի 10-ից: