«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախօրեին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել 12 «օրենքով գողերին», 18 քրեական հեղինակություններին պատկանող առանձնատներում, հայտնաբերել զենք-զինամթերք, թմրանյութեր: Միայն թե, նկատենք` խուզարկության ենթարկված անձանցից ձերբակալվեցին միայն երկու հոգի՝ Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանն ու Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը: Սա, թերեւս, տարբեր եզրակացությունների տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից հատկապես Ալո …

