«Շատ սխալ մարտավարություն կլինի ընթացիկ փուլում միակուսակցականացնել շարժումը»․ Րաֆֆի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղն ինքն ու «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու են Նիկոլ Փաշինայնի հրավիրած հանրահավաքին՝ չթաքցնելով, որ համագործակցության ակնկալիք այսօր էլ ունեն։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ շարժման իշխանության ու կառավարություն ստեղծելու առաջարկով, որտեղ պետք է ներգրավվեր նաև «Ժառանգությունը», սակայն Փաշինյանի իշխանությունն անարձագանք թողեց այդ առաջարկը։

Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ նաև համագործակցության ակնկալիքով են գնում վաղվա հանրահավաքին։ «Իհարկե՛, մենք որևէ հույս չենք կտրում։ Գիտենք, որ անցողիկ շրջան է, բազմազբաղություն կա։ Այսօր 99-րդ օրն է վարչապետի։ Միգուցե մինչև վարչապետ 100-րդ օրը այս հարցում ևս լինի հստակեցում, բայց «Ժառանգությունը» ոչ թե այս տարի, այլ տասնամյակներ պայքարում է նոր Հայաստանի համար»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք իրենց համարում են հեղափոխության համահեղինակ։

«Մենք համարում ենք, որ այս հեղափոխության համեստ մասնակիցն ենք, համահեղինակն ենք, շատ հպարտ ենք, և կարծում ենք՝ շատ սխալ մարտավարություն կլինի ընթացիկ փուլում միակուսակցականացնել շարժումը։ Շարժումը, վերջին հաշվով, համաժողովրդավարական է։ Ակնկալում ենք, որ վաղը այդ համաժողովրդականության շարունակությունը կլինի»,-ասաց նա։

«Ժառանգության» հույսերը չեն արդարացել նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված։ «Հույս ունեինք, որ մինչև Երևանի ընտրությունները կունենայինք շարժման ցուցակ, որը տակավին չունենք»,-նշեց Հովհաննիսյանը։

Մեր հստակեցմանը, թե շարժման միակուսակցականացման միտումնե՞ր, քայլե՞ր է տեսնում, ասաց․ «Որոշ կադրային լուծումներ ցուցանում են, որ կա հակում կուսակցական լուծումների, միգուցե դա բնական է առաջին շրջանում, բայց մարտահրավերները մեր երկրի այնքան մեծ են, որ այլ ելք չկա, քան համաժողովրդական լուծում տալու մեր շարժմանը»։  

Ըստ Հովհաննիսյանի՝ «շատ սխալ պիտի լինի, որ հեղափոխությունը դառնա ոչ թե Նոր Հայաստան ծնող, այլ նոր մեգա կուսակցություն»։

«ՀՀ քաղաքացին պոռթկաց, որ չունենաք նման Հայաստան։ Պետք է զերծ մնալ անցյալի գերկուսակցականացման ավանդույթներից»։

Միևնույն ժամանակ «Ժառանգության» հիմնադիրը չի համարում, որ հեղափոխության ընթացքում իրենց ջանքերը չեն գնահատվել։   

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հակահեղափոխության իրական վտանգ չի տեսնում․ «Չէի ասի, որ հակահեղափության վտանգ կա, բայց հեղափոխությունն ամբողջացած չէ։ Դրա համար մենք պնդում ենք համաժողովրդական լուծումների վրա»,-շեշտեց նա։

Մանրամասները դիտեք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան