ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 21-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծեց Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության բոլոր ճյուղերում համագործակցության, մեր երկրում իրականացվող տարբեր ծրագրերում իտալական առաջատար ընկերությունների ներգրավվածության կարևորությունը։ Նա իր գոհունակությունը հայտնեց ճանապարհաշինական մի շարք ծրագրերում …

