Ինչ ստուգումներ են իրականացվում Գրիգորյանների եղբոր ղեկավարած գյուղապետարանում. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետարանը հայտնվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը վերջերս այս գյուղապետարանում մանրակրկիտ ստուգումներ է իրականացրել: Տեղեկացնենք, որ Ավշարի գյուղապետը`Սուրիկ Գրիգորյանը, Արարատի նախկին մարզպետ Արամայիս եւ ներկայիս ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանների եղբայրն է: Ի դեպ, ՀՀԿ-ական Սուրիկ Գրիգորյանը արդեն 18 տարի է, ինչ Արմաշի գյուղապետն է:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Սուրիկ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս տեւական ժամանակ է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին: Իսկ գյուղապետարանում աշխատանքային ժամերին գրեթե անհնար է նրան «բռնացնել»` կամ «տեղում չէ» կամ էլ` «հենց նոր է դուրս եկել»: Ի վերջո, մեզ հաջողվեց խոսել նրա աշխատակազմի ղեկավար Հովիկ Ղուկասյանի հետ, ով անդրադառնալով գյուղապետարանում իրականացված ստուգումներին` արձագանքեց. «Արդյունքերի վերաբերյալ իրենք կհայտարարեն, մեզ էլ դեռ որեւէ բան չեն ասել: Վերջապես այդ արդյունքների վերաբերյալ պետք է ունենանք չէ՞ որեւէ եզրակացություն: Հիմա սպասում ենք դրան: Եթե խախտումներ արձանագրած լինեին, կասեին»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին`հնարավո՞ր է գյուղապետարանում ստուգումներ անցկացնելու պատճառը պատգամավոր եւ նախկին մարզպետ եղբայրներն են, աշխատակազմի ղեկավարն ասաց. «Այդ մասին չեմ կարող խոսել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։