Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանում կոռուպցիա չկա․ ՀՀ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցնում է՝ Հայաստանում կոռուպցիա չկա։

Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետը՝ շեշտելով, որ պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա, և պետական բյուջե վճարված յուրաքանչյուր լումա ծախսվելու է արդյունավետ։

«Սա չի նշանակում, որ ՀՀ-ում չկա պաշտոնյա, որը կարող է կաշառք չի վերացնում, բայց ես երաշխավորում եմ, որ պետական բյուջե վճարված ամեն մի լումա ծախսվելու է՝ ըստ նպատակի»,-ասաց վարչապետը։

Վերջինս նշեց, որ առաջիկայում Կառավարությունը շատ կարևոր այլ խնդիր է լուծելու նաև, որը վերաբերում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։

«Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում չպետք է լինի 17 նախարարություն, նախարարությունների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը խոսեց նաև բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի մասին և շեշտեց, որ մենաշնորհները վերացված են,  և բիզնեսի համար որևէ խոչընդոտ նոր Կառավարությունը չի ստեղծել։

«Մենք ստեղծելու ենք ոչ մենաշնորհային պայմաններ։ Հիմա էլ ձեզ հայտնի ուժերը՝ ՀՀԿ-ականները,  լուրեր են տարածում, թե պոտենցիալ ներդրողները չեն գալիս, սպասում են, տեսնեն ի՞նչ է անելու, եկեք միասնաբար ասենք, որ ոչ մի բան էլ չի լինելու, այն ինչ լինելու էր,  արդեն եղել է, հեղափոխության հաղթանակն այլևս անշրջելի է»,-ասաց վարչապետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։