ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը և իր զորակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել լարվածության թուլացման և բանակցային գործընթացի …