Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրել են 14-րդ անգամ անցկացվող երևանյան կինոփառատոնի ծրագիրը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսված միջոցառումներն ու հետագա ծրագրերը: Այս տարի նույնպես «Ոսկե ծիրանը» հանդիսատեսին կներկայանա մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրով: Կարևորելով մայրաքաղաքի մշակութային կյանքում կինոփառատոնի …