Իմը և քոնը այլևս չկա, ոչ մի բան չեմ բացառում․ Հայկ Մարությանը՝ կոալիցիա կազմելու մասին

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկել է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստ է ավագանու ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերի հետ դեբատների մասնակցել։

«Ոչ մեկին չեմ ուզում նախապատվություն տալ և չեմ ուզում, որ խտրականություն լինի։ Բոլորս միասին, եթե հավաքվում ենք, 12 հոգով մեկ տաղավարում խոսում ենք՝ բոլորին տրված հավասար ժամանակով և հնարավորություններով։ Դեբատները շատ կարևոր են, ինքս կողմ եմ և պատրաստ եմ», – ասաց նա։

Քաղաքապետարանում հայտնվելու պարագայում արդյոք պատրաստ է կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, Հայկ Մարությանն ասաց․ «Բոլոր այն ուժերը, որոնք անցնելու են Երևանի քաղաքապետարան, նշանակում է, որ նրանք լեգիտիմ են և ստացել են ժողովրդի մանդատը և բոլորի հետ պետք է համագործակցենք։ Բոլորի ծրագրային լավ դրույթները միասին ենք իրականացնելու, իմը և քոնը այլևս չկա։ Ոչ մի բան չեմ բացառում, որը կարող է նպաստել էֆեկտիվ  աշխատանքին»։