Գագիկ Ծառուկյանի որևէ օբյեկտում գործողություն չի իրականացվել. Դավիթ Անանյանը հերքեց տեղեկությունը

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

Գագիկ Ծառուկյանին պատկանող որևէ բիզնեսում որևէ գործողություն չի իրականացվել. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին հրավիրած ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը:

Նշենք, որ մամուլում լուրեր էին հրապարակվել, որ օրերս ՊԵԿ աշխատակիցները «սև դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր պահանջել, իսկ դրանք ստանալուց հետո հեռացել են»:

«ՊԵԿ-ը չունի դիմակավորված անձնակազմ: ՊԵԿ-ն ունի հատուկ բաժին, որի աշխատակիցները դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ: Ասեմ ավելին, այդ անձինք իրենց գործողություններն իրականացնելիս գնում են գրեթե առանց զենքի»,- հավելեց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ ղեկավարը չհերքեց, որ նախկինում, այնուամենայնիվ, գործարար պատգամավորի բիզնեսին առնչվող գործողություններ եղել են. «Նախկինում, այո՛, որոշակի գործողություններ իրականացվել են: Դրանք առնչվել են գազալցակայաններին: Մենք, ընդհանուր առմամբ, 190 գազալցակայաններում գործողություններ ենք կատարել վերջին 4 ամսվա ընթացքում, որոնցից 110-ում խախտումներ ենք արձանագրել»: