Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում
Քաղաքականություն
10.09.2018 | 11:42Սեպտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում. տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի գործարար շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։