Մշակույթի ոլորտում կա հարկ չվճարելու մշակույթ․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

Եթե մենք մամուլից ինչ-որ պատկերացումներ ունեինք, թե ինչ է իրենից ներկայացնում սինգապուրյան հրաշքը և հարցնում էինք ինքներս մեզ՝ արդյո՞ք այն հնարավոր է կիրառել Հայաստանում,  ապա հիմա, երբ ես եղա այնտեղ, համոզվեցի, որ սինգապուրյան հրաշքը հարկային համակարգում հնարավոր չէ ՀՀ-ում կիրառել։ Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրվա ամփոփոիչ ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ 

«Հարկեր վճարելու պատրաստակամությունը Ազգային անվտանգության մակարդակի վրա է այնտեղ դրված և շատ կարևոր իրադարձություն է և քանի դեռ մենք դրան չենք հասել այդ մակարդակին, այստեղ մեծ անելիքներ ունենք։ Մյուս կողմից ՊԵԿ-ը և Սինգապուրում եկամուտ հավաքագրող մարմինն ունի տրամագծորեն տարբեր գաղափարախոսություն։ Մենք ունենք ոլորտներ, որոնք հարկեր չվճարելու մշակույթ ունեն։ Մշակույթի ոլորտում, օրինակ, կա այդպիսի մշակույթ․ մենք ունենք սիրված երգիչ երգչուհիներ, որոնք տարեկան հայտարարագրեր չեն  ներկայացնում»,- ասաց Դավիթ Անանյանը։ 

Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է 2018 թ․ մայիսի 17-ին։