Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանի ու Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործերի մասին՝ Պուտինի հետ զրույցում. «Կոմերսանտ»

Լուրեր

27.06.2026 | 19:38
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին այցելել էր Մոսկվա և բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը Նիկոլ Փաշինյանի  հետ ծավալուն հարցազրույցում փորձել է պարզել արդյոք նա և Վլադիմիր Պուտինը կարողացե՞լ են լուծել վիճելի հարցերը. գրում է kommersant.ru-ն:

– Ինչպե՞ս անցան բանակցությունները: Ինչպի՞ն էր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: 

– Գերազանց: Մենք շատ երկար քննարկեցինք մեր հարաբերությունների ողջ սպեկտրը: Հանդիպման ընթացքում բանակցությունների արդյունքում կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Ես կասեի, որ աննախադեպ բարձր մակարդակի վրա է: Իրականում մեր հարաբերություններում խնդիրներ չկան:

– Ես կարդացել եմ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Ձեր խոսքը: «Հարաբերություն» բառը Դուք 20 անգամ  արտաբերեցիք: Սակայն նաև նշվել է, որ Հայաստանը հույս ունի և կցանկանա, որ այդ հարաբերությունները զարգանան միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքով:  Ձեր ղեկավարման ժամանակահատվածում արդյոք  միջամտության նախադեպեր եղե՞լ են:

– Երբ ռուսաստանյան ներկայացուցիչները խոսում են Հայաստանի հետ հարաբերությունների մասին, նրանք միշտ շեշտում են այդ սկզբունքը: Եվ ես կարծում եմ, սա մեր հարաբերությունների բարձր մակարդակի ևս մեկ նշան է: Ես նկատի ունեի, որ ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք մեր հարաբերությունների նույն ընկալումը:

– Հարաբերությունների մասին դատում են ոչ միայն քաղաքական գործիչների հայտարարություններով, այլև հանդիպումների ընթացքում ձեռք բերված արդյունքներով: Օրինակ, սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Ստորագրեցինք շուրջ մեկ տասնյակ տարբեր համաձայնագրեր: Դուք ո՛չ այս պահին, ո՛չ նախորդ հանդիպումների ընթացքում որևէ փաստաթուղթ չեք ստորագրել: Ինչո՞ւ:

– Որովհետև սա աշխատանքային հանդիպում էր, աշխատանքային այց: Ես դեռևս պաշտոնական այցով Մոսկվա չեմ մեկնել, ՌԴ նախագահն էլ պաշտոնական այցով Երևան չի եկել: Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք երկկողմ պաշտոնական այցեր կունենանք ու դրանց շրջանակում տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթեր՝ տնտեսական, ռազմատեխնիկակական ուղղվածության համաձայնագրեր կստորագրվեն: Բոլորդ էլ լավ գիտեք այն հանգամանքները, որոնցում ընթանում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր վերջին հանդիպումները: Հայաստանում տեղի են ունեցել ահռելի քաղաքական փոփոխություններ, ուստի ժամանակ է հարկավոր, որպեսզի բոլոր գործող անձինք՝ ես, իմ հայաստանյան ու ռուսաստանյան գործընկերներն ընտելանանք նոր իրականությանը: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ այս ընտելացումը հաջողված է: Մեր հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, որտեղ արդեն հստակ արդյունքներ կլինեն:

– Այցելության ֆոնը բարենպաստ չէր: Դուք նույնպես դա  նշել եք: Այն բանից հետո, երբ Հայաստանում սկսվեցին քրեական գործեր հարուցվել երկրի նախկին ղեկավարների դեմ, մասնավորապես ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որը համարվում է Վլադիմիր Պուտինի բավական մտերիմ ընկերը, Յուրի Խաչատուրովի, որը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն է՝ Մոսկվան հստակ հասկացնել տվեց, որ դա իրեն դուր չի գալիս: Դուք բարձրացրե՞լ եք այդ թեմաները: Արդյոք լուծվե՞լ են այդ հարցերը: Օրինակ, Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին հեռախոսով շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

– Վլադիմիր Վլադիմիրիչը այնպիսի մարդ է, որը բարձր է գնահատում մարդկային կապերն ու հարաբերությունները: Չարժե դրանից քաղաքական հսկա եզրակացություններ անել: Իհարկե, մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր, և ուզում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործեր են հարուցվում ոչ թե կոնկրետ անձանց դեմ, այլ Քրեական օրենսգրքի խախտման փաստով: Քանի որ Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, ու եթե կա Քրեական օրենսգրքի խախտում, ապա այդ գործերը հարուցվել են ու կհարուցվեն:

-Կցանկանայի վերադառնալ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ քրեական գործին: Մոսկվան դժգոհություն հայտնեց այն փաստի առթիվ, որ չի զգուշացվել, որ այն տեղի է ունեցել հանկարծակի: Եվ քանի որ նա ղեկավարում է միջազգային կազմակերպություն, կարծում են, որ դա ոչ միայն Հայաստանի ներքին գործն է: Դուք Խաչատուրովին հեռացնում եք Գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ո՞վ կլինի նրա փոխարեն: Հայաստանի կամ Բելառուսի ներկայացուցիչը: Բելառուսը` այբբենական հերթականությամբ:

– ՀԱՊԿ-ը դա նաև մեր կառույցն է։ Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, կարծես ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի համար։ Դա այդպես չէ։ Այն մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի անդամ մյուս երկրների համար։ Կա հստակ ժամկետ Հայաստանի ներկայացուցչի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման համար, այն չի լրացել։ Մենք ունենք դեռ մեկուկես տարի։ Նշանակություն չունի, թե ինչ ազգանուն է կրում գլխավոր քարտուղարը։ Նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում՝ ինչպես և նախատեսված է:

– Վլադիմիր Պուտինը համաձայնե՞ց այս տեսակետին:

– Մենք համաձայնեցինք այս հարցը քննարկել մեր բոլոր գործընկերների հետ և փորձել հասնել համաձայնության: Երբ մենք համաձայնություն ունենանք դրա մասին՝ կհայտարարենք: