Ռոնալդ Ռեյգանը պիտի է շուռ գա իր գերեզմանում, երբ ԱՄՆ նախագահն ասում է, որ «վստահում է» Կրեմլին․ Ջոն Բոլթոն

Լուրեր

06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը X-ում արված գրառմամբ, անդրադարձել է Ռուս-ուկրաինական պատերազմում ԱՄՆ-ի դիրքորոշմանն ու այն ամոթալի է որակել։

«Թրամփը ԱՄՆ-ին դրել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սխալ կողմում, և դա ամոթալի է։ Նա ամեն օր ավելի ու ավելի է դժվարացնում Արևմուտքը կրկին միավորելու գործընթացը։ Նրա պաշտոնավարումից հետո ԱՄՆ-ը պետք է համոզի մեր դաշնակիցներին, որ մենք հուսալի ենք և դեռևս նորմալ ժողովուրդ ենք»,- գրել է Բոլթոնը։

Ապա հրապարակել է  մի հարցազրույց, որտեղ լրագրողի հարցին ի պատասխան ասում է՝ «Ռոնալդ Ռեյգանը պիտի է շուռ գա իր գերեզմանում, երբ ԱՄՆ նախագահն ասում է, որ «վստահում է» Կրեմլին»:

Բոլթոնն անդրադարձել է նաև Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը․ «Թրամփն ու Վենսը հայտարարել են, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին են։ Սա աղետալի սխալ է Ամերիկայի ազգային անվտանգության համար։ Եվ եկեք պարզ լինենք. Թրամփն ու Վենսն այժմ անձամբ են պատասխանատու այդ քաղաքականության համար: Այս տեսակետը ամերիկացիների մեծամասնությունն ու քաղաքական որևէ կուսակցություն  չի կիսում»։

Հիշեցնենք, որ երեկ՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել էին Զելենսկուն, որ նա երախտապարտ չէ ԱՄՆ-ին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ ուկրաինացի առաջնորդը «վատ դիրքում» է գտնվում բանակցությունների սեղանի շուրջ:

«Դուք «թղթախաղ» եք խաղում,- ասել է Թրամփը։ -Դուք խաղում եք միլիոնավոր մարդկանց կյանքի հետ: Դուք խաղում եք երրորդ համաշխարհային պատերազմի հետ: Եվ այն, ինչ Դուք անում եք, շատ անհարգալից վերաբերմունք է այս երկրի նկատմամբ»:

Իսկ երբ երբ Վենսը Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան մարդկային ուժի՝ զինվորականների հավաքագրման հետ կապված խնդիրներ ունի, Զելենսկին պատասխանել է՝ «Պատերազմը նշանակում է՝ բոլորն էլ խնդիրներ ունեն, նույնիսկ դուք», հավելելով, որ ԱՄՆ-ն «ապագայում» կզգա պատերազմը:

«Մեզ մի ասեք, թե ինչ ենք մենք զգալու,- պատասխանել է Թրամփը։ -Մենք փորձում ենք խնդիր լուծել, մի ասեք, թե ինչ ենք զգալու»:

Ապա Զելենսկուն խնդրել են հեռանալ Սպիտակ տնից, մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ին իր հազվագյուտ հողային օգտակար հանածոները տրամադրելու գործարքը մնացել է անստորագիր: Զելենսկին հանդիպումից հետո իր երախտագիտությունն է հայտնել Ամերիկային օգնության համար․ «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար։ Շնորհակալություն նախագահին, Կոնգրեսին և ԱՄՆ ժողովրդին: Ուկրաինային պետք է արդար և երկարատև խաղաղություն, և մենք աշխատում ենք հենց դրա համար»։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի