ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայքնի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում հայտնաբերված հանցագործության տարրերի առնչությամբ հարուցել քրեական գործ։ Ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանին էր դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամներից մեկը՝ տեղեկացնելով համայքնի ղեկավարի կողմից համայնքային բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու, …

