Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն և համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին: Նախագահ Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին և Արթուր Հարությունյանին, մաղթել է արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

