Yerevan.Today-ը հայտարարություն է տարածել խմբագրությունում կատարված խուզարկության առնչությամբ

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Yerevan.Today-ը  ՀՀ քննչական կոմիտեի ու ՀՀ ոստիկանության կողմից Yerevan.today լրատվականի խմբագրությունում կատարված խուզարկության առնչությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից զրկված էին, քանի որ խուզարկության ավարտին հատուկ գործողություն իրականացնող խումբն առգրավեց  գլխավոր խմբագրի համակարգիչը և 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները, որոնք պարունակում են նաև լրագրողական, առևտրային և անձնական տվյալներ:

Հիմքը համացանցում տարածված տեղեկատվությունն էր, իբրև ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալված աղմկահարույց հեռախոսազրույցը դրա տարածումից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, տեղադրել էր մեր կայքը, հետո՝ հեռացրել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվել էր մեր և ոլորտին տիրապետող փորձագետների կողմից՝ հավաստելով, որ Google որոնողական համակարգի սխալի արդյունք է: Մասնավորապես, համակարգը սխալ էր ցույց տվել տեղադրման օրը և ոչ միայն այդ նյութի:

Ըստ Google-ի՝ սեպտեմբերի 11-ին ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների հրատապ հրավիրած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը ևս Yerevan.Today-ը տեղադրել էր երկու օր շուտ, ինչն աբսուրդ է: Այդ որոնման արդյունքն իսկ փաստում էր, որ խնդիր կա Google որոնման համակարգում: Նույն որոնման համակարգի սխալների շարքում էր նաև այն, թե մի քանի այլ կայքեր ևս տեղեկությունն ավելի վաղ են տեղադրել: Այս ամենի մասին համապատասխան հիմնավորմամբ խուզարկությունից օրեր առաջ հանդես եկավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այդ օրերին եղան հրապարակումներ, հերքումներ, պարզաբանումներ, բայց, ըստ երևույթին, իրավապահ մարմիններն ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին: Նպատակը, երևի, այլ էր…»:

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագրի համոզմամբ՝ «սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևութների քնադատությամբ և փորձ է խաթարելու կայքի բնականոն աշխատանքը: Սա միտված է մեր օրինակով «դաս» տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է՝  ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ»: