«Ոսկու» համար պայքարում հայ-պարսկական դիմակայություն կլինի. հունահռոմեական ոճի աշխարհի երիտասարդական առաջնություն

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

Հաջող էր Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների մեկնարկը Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի տղաներից վարդենիսցի Տիգրան Մինասյանը / 55կգ / նախնական արգելքները հաղթահարելոով մտավ կիսաեզրափակիչ ու հանդիպեց Վիայ Վիայիի /Հնդկաստան / հետ: Ծանր պայքար էր սպասվում,բայց Տիգրանը վստահ հաղթանակ տոնեց ու մտավ եզրափակիչ:
Նման պատվի արժանացավ նաև գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը: Կիսաեզրափակիչում Նորայր Մուշեղյանի անվան ՄԴ –ի սանը հաղթեց Չոլտոն Շուլցին /ԱՄՆ/. տեղեկացնում է  ՀԱՕԿ լրատվական բաժինը:

«Ոսկու» համար պայքարում այսօր երեկոյան կարելի է ասել հայ-պարսկական դիմակայություն կլինի: Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար Պոույա Մոհամադ Նասերպոուրին և Ամին Միրզազադեհին:

Մեդալակիր դառնալու ճանապարհին լարված մրցակցություն է սպասվում էջմիածինցի Հրաչյա Պողոսյանին / 63կգ /: Մեկնարկում պարտվելուց հետո,սփոփիչ գոտեմարտերում նա պետք է հաղթի նախ` ԱՄՆ –ի,ապա` Գերմանիայի պատվիրակներին և դրանից հետո միայն «բրոնզի» համար կմրցի ռուսաստանցու հետ:
Ավաղ, ձախողվեց ու ձեռնունայն տուն կվերադառնա Հակոբ Բաղդասարյանը /87կգ /:

Այսօր մրցագորգ կելնեն նաև քաջարանցի Արարատ Մանուչարյանը / 60 կգ/, երևանցի Մալխազ Ամոյանը /67կգ /,նրա համաքաղացի էրիկ Էլոյանը / 82կգ / և գյումրեցի Ռազմիկ Խաչատրյանը / 97կգ /: