«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է՝ կապված իր առանձնատանը կատարված բացահայտումների, մասնավորապես՝ զինվորների համար նախատեսված ու Ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին ուղարկված մեծաքանակ սննդամթերք, ինչպես նաև զենք-զինամթերքի հսկայական արսենալ հայտնաբերվելու հետ, 156 միլիոն դրամի փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված …

