ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացն ընթացքի մեջ է. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Վարկի շրջանակներում մեր պատվիրված ռազմամթերքն ու սպառազինությունը արտադրության ընթացքում են»,- մանրամասնել է նախարարը: Անդրառնալով սպառազինությունների գնման համար ՌԴ-ից նոր վարկ ստանալու հնարավորությանը, Տոնոյանը լակոնիկ է պատասխանել՝ «հնարավոր է»։ …

