Եթե վարկանիշը չկա, անհասկանալի է՝ ինչո՞ւ են այդ փողերն ուրեմն գալիս Հանրային հեռուստաընկերություն։ Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ, անդրադառնալով Հ1-ի հաղորդումների վարկանիշի ցածր լինելուն, ասաց Հ1-ի ստեղծագործական տնօրեն Վահագն Թևոսյանը։ Անդրադառնալով հանրայինով եթեր հեռարձակվող հաղորդումների քանակին և որակին՝ Թևոսյանը նկատեց, որ երբ գովազդային րոպեները հանվել են, գոյացել է եթերաժամանակի բավականին մեծ քանակ, որոնք պետք …

