Վիրտուալ հարթակից՝ իրական կյանք. գյուղնախարարը հյուրընկալել էր «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի անդամներին

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել հանդիպում «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի անդամների հետ: Խումբը ստեղծվել է ֆերմեր Հայկ Մելքոնյանի կողմից, հարթակում ակտիվ քննարկումներ են ծավալվում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերի շուրջ, խմբի անդամները ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները և փորձը. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ հետևում է նրանց գործունեությանը վիրտուալ հարթակում, և ցանկություն է առաջացել նաև իրական կյանքում հանդիպել, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները:

«Սա մեր առաջին հանդիպումն է, որը ճանաչողական բնույթ ունի, սակայն կարծում եմ, որ դրանք կարող են դառնալ պարբերական և կոնկրետ թեմաների շուրջ։ Ըստ էության՝ վիրտուալ հարթակից՝ իրական շփում, բարձրաձայնվող խնդիրներից՝ կառուցողական լուծումներ ձևաչափով»,-մասնավորապես նշել է Արթուր Խաչատրյանը:

«Բերքառատցիներն» իրենց հերթին նշել են, որ հաճելիորեն զարմացած են  նախարարի հրավերից և համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Այնուհետև մասնակիցները սուրճի սեղանի շուրջ անկաշկանդ զրույց են ունեցել գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին, ներկայացրել դրանք հաղթահարելու մասին իրենց տեսակետները:

Մասնավորապես մտքեր են փոխանակվել չօգտագործվող հողատարածքների կրճատման, կոոպերացիայի խթանման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, հողերի քարտեզագրման, անասնաբուժության խնդիրների, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ վնասատուների դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ:

Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախարարության առաջնահերթություններից  է օգտագործվող հողատարածքների ավելացումը, և այդ նպատակով օրերս կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում աշնանացանի ցանքատարածությունների ավելացման համար տրամադրվող դրամական աջակցության ծրագիրը, որը կիրականացվի արդեն այս տարի: Նախարարը շեշտել է, որ ուշադրության կենտրոնում է հողերի խոշորացման հարցը՝ ընդգծելով, որ խոշորացման գործընթացում գերակա է սեփականության իրավունքի պահպանումը: