Թուրքիայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին խոստումը չկատարելու համար

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի մասին խոսել է իրեն ուղեկցող լրատվամիջոցների լրագրողների հետ: Գնահատելով տեղի ունեցած հանդիպումները և ելույթները՝ Էրդողանը մասնավորապես մեղադրել է ԱՄՆ-ին իր խոստումը չպահելու մեջ. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն շեղվել է Մանբիչի հետ կապված ճանապարհային քարտեզից ու ժամանակացույցից: Քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները»  (ԺԻՋ-YPG) չեն լքել տարածքը: Էրդողանը պնդում է, որ ԱՄՆ-ն այս առումով դրժել է իր խոստումն ու պատրաստվում է իր ամրաշինությունները ահաբեկչական խմբավորման հետ միասին կառուցել:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Թրամփի ունեցած ելույթին և ԱՄՆ-ի մոտեցումներին՝ Էրդողանը մասնավորապես նշել է. «Ի հեճուկս մեր առաջարկած համաշխարհային խաղաղության տեսլականի՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը միակողմանի և պարտադրողական աշխարհայացքով է առաջնորդվում: Լատինական Ամերիկայի, փախստականների և այլ խնդիրների վերաբերյալ Թրամփի մոտեցումները քննադատության են արժանանում բազմաթիվ երկրների առաջնորդների կողմից: Ուժեղ եմ, ուրեմն իրավացի եմ սկզբունքով առաջնորդվելով՝ հնարավոր չէ արդարության և խաղաղության աշխարհակարգ ձևավորել»:

Էրդողանը հայտնել է, որ նախագահ Թրամփի հետ շատ հպանցիկ է խոսել: Հետո Մելանյա Թրամփն իրեն ասել է «կտեսնվենք», բայց ինքը հրաժարվել է մասնակցել ընթրիքին, քանի որ ընթրիքի ժամանակ ընտանեկան լուսանկարներ են արվում: ԱՄՆ նախագահի սեղանի շուրջ նստած է եղել նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, և Էրդողանը նշել է, որ չէր կարող իրեն թույլ տալ նստել այդ սեղանի շուրջ: Փոխարենը իր խոսքով Սիրիայի հարցի շուրջ նա երկար զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: