Համընդհանուր ներառական կրթության խնդիրները՝ հանդիպման առանցքում. ԿԳՆ

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանայան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը:

 

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում  ՅՈՒՆԻՍԵՖ -ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի մասին են վկայում տարիներ շարունակ իրականացվող բազմաթիվ ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից մեծ ուշադրություն է դարձնում ներառական կրթության խնդիրներին, որոնք ընդգրկված են կրթության համակարգի առաջնահերթությունների շրջանակում: Նա նշել է, որ օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների տնօրենների հետ հանդիպումների հիմնական ուղերձը եղել է այն, որ համընդհանուր ներառումն անհրաժեշտ է հասարակությանը, այլ ոչ թե՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին: Նախարարի խոսքով, համընդհանուր ներառմանն ուղղված  մեր քայլերի շնորհիվ, մոտ հինգ տարի հետո մեր երկիրը կունենա համակեցության այլ սկզբունքներով ու այլ չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում հանրապետության 4 մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն, իսկ եկող տարի նախատեսվում է ևս 2 մարզի և Երևան քաղաքի անցումը ներառման: Միաժամանակ նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերի` աշակերտների, ծնողների, ուսուցիչների ու դպրոցի տնօրենների միջև: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցությունը ինչպես  պետական մարմինների, մասնավորապես ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև:

Աֆշան Խանը ողջունել է Հայաստանի ջանքերը համընդհանուր ներառման անցման ուղղությամբ, միաժամանակ նշելով, որ դպրոցներ կատարած իր այցելությունների ընթացքում արձանագրվել են որոշակի խնդիրներ՝ մասնավորապես այն, որ դպրոցների մի մասում դեռևս բացակայում են շենքային հարմարեցումները;

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառման գործընթացում ուսուցիչների վերապատրաստման, ուսուցչի օգնականի գործառույթների, հանրապետությունում մանկապարտեզների ցանցի ընդլայնման հետկապված մի շարք այլ հարցերի: