Երևանի Հալաբյան փողոցում ծառեր են հատվել: Այս մասին տեղեկանում ենք Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից: Աղբյուրի փոխանցմամբ՝ հատվել են «Հանրապետական հիվանդանոցի մոտ («Արմենիա» ԲԿ – խմբ.)՝ Հալաբյան փողոցից դեպի կայանատեղի մտնելու մասում» գտնվող ծառերը։ Բնապահպանության և ընդերքի տեսչությունից Factor.am-ից տեղեկացրեցին, որ արդեն արձագանքել են ահազանգին: Կառույցի տեսուչները մեկնել են դեպքի վայր՝ ուսումնասիրություն կատարելու: Արդյունքների մասին …

