ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեւիչուսին: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվելու կապակցությամբ` բարձր է գնահատել այն փաստը, որ Լիտվան ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկիրն է: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Լիտվայի խորհրդարանականների …

