Ֆրանկոֆոնիայի արդյունքներից մեկը լինելու է թվային տնտեսությունների համար պատասխանատու նախարարների ֆրանկոֆոն ցանցի ստեղծումը. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
Բոլորը

Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ ՖՄԿ նախարարական համաժողովի առաջին օրվա աշխատանքների վերաբերյալ.

Պարոն նախարար, մինչ այս պահն ինչպե՞ս եք գնահատում նախարարական համաժողովի աշխատանքների ընթացքը: Հեղափոխությունից հետո մտավախություններ կային, որ քանի որ պաշտոնյաներ են փոխվել, և այլն, հնարավոր է՝ Հայաստանը չկարողանա հավուր պատշաճի իրականացնել միջոցառումը:

Գիտեք, մի քանի անգամ առիթ է եղել խոսելու այս մասին: Ես շատ հպարտ եմ, որ ամենից բացի սա ցույց է տալիս մեր պետության կարողությունները, որ անկախ ներքաղաքական զարգացումներից, անմիջապես դրսևորվեց քաղաքական կամք լավագույնս ապահովելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը: Արդեն մայիս ամսին կառավարության առաջին որոշումներից մեկով վերադասավորվեց ամբողջ համակարգը և վարչապետի գլխավորությամբ, փոխվարչապետ Ավինյանի համակարգմամբ ամբողջ համակարգն աշխատում էր շատ ակտիվ այս օրվա համար: Մեր պետության կարողություններն ի ցույց են բերվում այսօր. մենք կարող ենք այս ամենն անել, կարող ենք նման մեծ ծավալի գագաթաժողով, միջազգային միջոցառում կազմակերպել Հայաստանում:

 Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը մի հարթակ է, որտեղ ներկայացված չէ Ադրբեջանը, և մենք լավ հնարավորություն ունենք աֆրիկյան շատ երկրների հետ երկկողմ հարաբերություններ ունենալ, որպեսզի մեզ մտահոգող հարցերն, ավելի հրատապ հարցերն ավելի առաջ տանենք: Կա՞ն երկրներ, որոնց հետ այս շրջանակում միգուցե դիվանագիտական հարաբերություններ հաստատենք:

Աֆրիկյան ուղղությունը մեզ համար իրապես շատ հետաքրքրիր և կարևոր է: Իհարկե մենք ունենք շատ այլ հարթակներ՝ ՄԱԿ-ը, որը նույնպես լավ հարթակ է, բայց Ֆրանկոֆոնայի շրջանակներում համագործակցության թեմաները, համագործակցության ոգին շատ լավն են, շատ օգտակար են՝ որպես հարթակ ինչպես մեզ Աֆրիկայում ավելի ճանաչելի դարձնելու, այնպես էլ հնարավորություններն ուսումնասիրելու համար: Մենք մեր տնտեսությամբ, մեր հնարավորություններով կարող ենք ներխուժել այդ շուկան և նաև հրապուրել իրնեց հետաքրքրությունը մեր շուկայի հանդեպ: Սա շատ էական ուղղություն է, և մեզ համար բավական մեծ գերակայություն է այս հարթակն օգտագործելը՝ աֆրիկյան մայցամաքում ավելի երևալու, ավելի աշխուժություն ցուցաբերելու համար ինչպես մայրցամաքում անմիջական ներկա լինելու, այնպես էլ՝ Աֆրիկյան միության շրջանակներում բոլոր երկրների հետ աշխատելու միջոցով:

 Ո՞ր երկրներն են, որոնց հետ այս գագաթաժողովի ընթացքում կլինեն դիվանագիտական հարաբերություններ:

Մենք ունենք դիվանագիտական հարաբերություններ հիմնականում աֆրիկյան բոլոր պետությունների հետ, որքան հիշում եմ: Միգուցե փոքր թվով մի քանի պետություններ լինեն, որոնց հետ չկան դիվանագիտական հարաբերություններ: Բայց դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեկ բան է, այլ բան է ընդլայնել համագործակցությունը, ընդլայնել թեմաները նաև մեր երկրների համար: Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր պետության համար աֆրիկյան մայրցամաքն ավելի ճանաչելի լինի և ավելի հրապուրիչ:

 Պարո՛ն նախարար, եղե՞լ են արդեն երկրներ, որոնք դիմել են անդամակցության համար, սակայն այդ հարցը չեղարկվել է:

Այդ որոշումը պետք է կայացնեն պետությունների ղեկավարները գագաթաժողովի ընթացքում, իսկ այսօր նախարարական համաժողովն է: Գագաթաժողովը տեղի է ունենալու երկու օր հետո, և գագաթաժողովի ժամանակ կլինեն որոշ որոշումներ, որոնք կընդլայնեն անդամների ցանկը, բայց ոչ թե լիիրավ անդամների, այլ՝ դիտորդ և ասոցացաված երկրների:

Հայաստանը խնդիր ունի՞ հայտերի հետ (անդամակցության):

Հայաստանը ոչ մեկի հետ խնդիր չունի:

Պարո՛ն Մնացականյան, իսկ Ֆրանկոֆոնիայից զատ նախատեսվո՞ւմ են այստեղ հյուրընկալված երկրների հետ երկկողմ շփումներ:

Այո, նախատեսվում են: Ես ինքս ունենալու եմ մի շարք հանդիպումներ իմ գործընկերների հետ այս երկու օրվա ընթացքում, և բացի դրանից, դուք գիտեք, որ նաև պետությունների և կառավարությունների ղեկավարների այցեր են լինելու, որոնք նույնպես առիթ են նաև երկկողմ հանդիպումներ անցկացնելու համար: Այստեղ արդեն բոլոր հարմարություններով սենյակները կան դրանց համար, և ինչպես բոլոր այլ բազմակողմ միջոցառումների ժամանակ, պետություններն օգտագործում են առիթը միմյանց հետ երկկողմ օրակարգեր քննարկելու համար, այնպես որ սա էլ բացառություն չէ, և ես ինքս էլ ունեմ հանդիպումների իմ ցանկը:

Պարո՛ն նախարար, քանի որ հանդիպումները հիմնականում դռնփակ են, լրատվամիջոցները հնարավորություն չունեն տեղեկանալու քննարկումների մասին: Կառանձնացնե՞ք հիմա մի քանի հարց, որոնք կարևոր են Հայաստանի համար և քննարկվելու են նիստերի ընթացքում:

Այսօր արդեն առավոտը բացվեց ընդհանուր քննարկումներով, և ամենակարևորն ինձ համար, ամենաոգևորիչն այս քննարկումներում այն հանգամանքն է, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության նոր ուղղություններ գտնելու համընդհանուր ցանկություն կա, իսկ ֆրանսերենը, ինչպես ասել էի, այս երկրները համախմբելու գործիք է: Անդամ երկրների այդ միահամուռ, այդ միասնական ցանկությունն իհարկե ի հայտ է բերում միասին աշխատելու և քարտուղարության միջոցով օրակարգն էլ ավելի հարստացնելու անհրաժեշտությունը: Մենք ինքներս, որպես նախագահություն, արդեն ունենք նպատակ այս երկու տարվա ընթացքում՝ թե՛ գագաթաժողովի ժամանակ, թե՛ դրանից հետո, որոշ լրացուցիչ բովանդակություն, «միս ու արյուն» հաղորդել, ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տնտեսական համագործակցության բաղադրիչը, առավել ևս այն հատվածը, որը վերաբերում է նորարարություններին, և այդ առումով այս Ֆրանկոֆոնիայի արդյունքներից մեկը լինելու է թվային տնտեսությունների համար պատասխանատու նախարարների ֆրանկոֆոն ցանցի ստեղծումը: Սա այս գագաթաժողովի կոնկրետ արդյունքն է: Սակայն այդ ցանցը կմնա միայն ցանց, եթե չկարողանանք համագործակցության ավելի կոնկրետ օրինակներ ի հայտ բերել: Սա մեր մարտահրավերն է և նաև մեր ցանկությունը. այս երկու տարվա ընթացքում իրապես ստեղծել կոնկրետ օրինակներ:

Տնտեսական ֆորումի՞ց էլ Ձեր ակնկալիքները երևի նույն շրջանակներում են:

Այո՛, նույն շրջանակներում են, սակայն մեկ ֆորումով հարցը չի լուծվում: Ֆորումը կարող է լավ հարթակ, լավ սկիզբ դառնալ համագործակցության համար, և ես հուսով եմ, որ երկու տարվա ընթացքում՝ մեր նախագահության ավարտին, կկարողանանք հաջորդ նախագահությանը փոխանցել արդեն որոշակիորեն ձևավորված օրակարգ, որի հիման վրա մենք հետագայում կկարողանանք ընդլայնել համագործակցությունը:

Պարո՛ն նախարար, մեկ ճշտում. ղարաբաղյան hակամարտությունը բանաձևում ընդգրկվելո՞ւ է, ձևակերպում լինելո՞ւ է:

Կա վեց բանաձև, որոնցից մեկը վերաբերում է նման քաղաքական խնդիրներին, և այնտեղ կտեսնեք ձևակերպումը: