2006-2017 թթ. 107 պաշտոնյա անվանական զենք է ստացել․ Դիանա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

2006-2017 թվականներին 107 պաշտոնյա ստացել է անվանական զենք, բայց թե ովքե՞ր են, որ պաշտոնյաներն են, մենք այդպես էլ չկարողացանք իմանալ Կառավարությունից։

Այս մասին այսօր «Անվանական զենքերը նաև կրակում են. ինչպե՞ս խստացնել ոլորտի վերահսկողությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հետք» պարբերականի լրագրող Դիանա Ղազարյանը՝ նշելով, որ Կառավարությունից ստացել են տարբեր պատճառաբանություններ այն հարցի վերաբերյալ, թե ովքե՞ր են ստացել անվանական զենքեր։

«Մենք Կառավարությանն ուղարկեցինք իրենց որոշումներից մեկը, որով 2009 թ․ Տիգրան Սարգսյանը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պարգևատրել էր զենքով, մեկ այլ որոշում, որով Տիգրան Սարգսյանը պարգևատրել էր այդ ժամանակվա դատախազ Աղվան Հովսեփյանին։ Սակայն, այդպես էլ մեզ համար անհասկանալի մնաց՝ Կառավարության՝ ինֆորմացիա չտրամադրելը»,-ասաց լրագրողը՝ շեշտելով, որ փոխարենը կարողացել են պարզել, որ այդ զենքերի ձեռքբերման համար, ըստ Կառավարության տրամադրած տեղեկության, պետբյուջեից գումար չի հատկացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։