«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվելուց հետո այսօր դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Պավել Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 1 միլիոն գրավը: Մեկ միլիոն գրավը վճարելուց հետո Պավել Մանուկյանը կլքի դատական նիստերի դահլիճը: Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Մանուկյանը գտնվում էր հացադուլի մեջ, նրա պահանջն էր խափանման միջոցի վերանայումը: …

