Անթալիայում Շարմազանովի ելույթը բարկացրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անթալիայի «Kaya Palazzo» հյուրանոցում մեկնարկած Եվրասիաական պետությունների խորհրդարանների խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայնի իրավունք  է տվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակին. փոխանցում է ermenihaber-ը:

Հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում էր այդ համաժողովին,  ի նշան բողոքի՝ ընդդեմ Կիպրոս կղզու հյուսիսային մասի օկուպացիայի, հայկական պատվիրակության անդամների հետ միասին լքել է դահլիճը։

Թուրքական մամուլի պնդմամբ՝ Յըլդըրըմի և  Շարմազանովի միջև միջադեպ է տեղի ունեցել դռնփակ նիստի ժամանակ։ Շարմազանովը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության և Արցախի վերաբերյալ, ինչը խիստ բարկացրել է Յըլդըրըմին։ Վերջինս, կրկնելով ցեղասպանության  և Արցախի հարցը լուծելու թուրք-ադրբեջանական անհեթեթ առաջարկները, նշել է.

«Հայաստանի ներկայացուցչի խոսքերն անվայել են այս հավաքի նպատակին: Հայաստանի ներկայացուցիչը, ցավոք, այստեղ  զբաղված է մի շարք պնդումներ առաջ քաշելով։  Այն դեպքում, երբ մենք փորձում ենք  գլոբալ խնդիրների համար լուծում գտնել, աշխարհի ու տարածաշրջանի կայունությունը կարևորող այս ժողովում մեզ համար անընդունելի են իրականությունը խեղաթյուրող նմանատիպ հայտարարությունները։  Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա  պիտի վերջ դնի ցեղասպանության մասին անհեթեթ պնդումներին և պատմական դեպքերը թողնի պատմաբանների ուսումնասիրությանը»։

Յըլդըրըմը, նշել է նաև, որ Հայաստանն իր իսկ գործողություններով իրեն մեկուսացնում է տարածաշրջանում:

«Եթե Հայաստանը խաղաղ քաղաքականություն վարի, ապա կհաջողի կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, ինչպես նաև ներդրում կունենա Հարավային Կովկասի խաղաղության, կայունության և բարօրության հարցում»։