Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանն այն համոզմանն է, որ դեռ վաղ է գազի գնի նվազման մասին խոսելը։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ նախարարը՝ նշելով, որ այն բանից հետո, երբ իրենք կունենան հաշվեկշիռներ և կանխատեսումներ, այն ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին։ …

