Նորընտիր ավագանու առաջին նիստում որոշվեց Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանին։ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սաթենիկ Մկրտչյանը։ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Կարապետյանը, իսկ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արուսյակ Ջուլհակյանը։ Ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյմբերի տասին, իսկ քաղաքապետի երդման արարողությունը՝ …

