Վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովն օրենքի ուժով պետք է հատուկ նիստ գումարի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Մնացած ձևակերպումները ես այս պահին չեմ ուզում որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ իմ արտահայտած դիրքորոշմամբ կանխորոշել ինչ-որ դիրքորոշում: Իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է վարչապետի առաջին …

